ՀՔԾ պարզաբանումը

11.04.2019   19:49   138
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը.

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շահերից ելնելով` 28.07.2018թ.-ին որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների  ներկայացուցիչների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի  հետ:

2019թ. ապրիլի 4-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ: Հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 5-ին, քննչական խմբի ղեկավարի կայացրած որոշմամբ երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում, հաշվի առնելով, որ ապրիլի 5-ին հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, պաշտպան Հովհաննես Խուդոյանի բանավոր խնդրանքով որոշումն առձեռն հանձնվել է նրան:

Հետևաբար, 09.04.2019թ.-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կողմից արված պնդումը, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, իրականությանը չի համապատասխանում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         թոռնիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon