ՀՔԾ-ում Վաչագան Ղազարյանին և նրա կնոջը վերաբերող նոր քրեական գործ է հարուցվել

Իրադարձային 31.08.2020   14:09   39

Հատուկ քննչական ծառայությունում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող նոր քրեական գործ է հարուցվել:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի՝ վատնման հատկանիշներով:

Օհանջանյանի փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան:

Հիշեցնենք՝ Ղազարյանին և Բեգլարյանին վերաբերող մեկ այլ քրեական գործ վերջերս կարճվեց՝ հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցման հիմքով: Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էին նաեւ Վաչագան Ղազարյանի կողմից իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործերը:

Կարճվել էր նաեւ Ղազարյանի եւ նրա կնոջ կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործը, ինչի դեմ, սակայն, նախկին գլխավոր հաշվապահը բողոք է ներկայացրել դատարան. այն դեռեւս քննության փուլում է:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb