ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու

Իրադարձային 11.09.2019   11:47   109
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան` տեղեկացրեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը` նշելով, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Նրա փոխանցմամբ` ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն` ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները, իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, որի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ»։

Վնասի չափը պարզվում է:

Հիշեցնենք, որ նա ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, իսկ ԺՊ-ի պաշտոնից ազատվել էր 2019 թվականի օգոստոսի 21-ին։ Օգոստոսի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի՝ Հայրապետյանի ատենախոսության մեջ առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների:

ԲՈԿ-ը արձանագրել էր նաև, որ խախտումներ եւ թերացումներ է թույլ տվել ոչ միայն Ռուբեն Հայրապետյանը, այլեւ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՊՏՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon