Հուսով եմ, համաձայնագրի ձևակերպումը կպաշտպանի ԼՂ հակամարտության գոտում բնակչության կյանքը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Իրադարձային 11.11.2020   11:59   45

Լեռնային Ղարաբաղի հարցով, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համատեղ հայտարարության ստորագրմանը արձագանքել է, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Գիգի Ծերեթելին: «Հուսով եմ, որ համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, ի վերջո կպաշտպանի հակամարտության գոտում խաղաղ բնակիչների կյանքը: Ես խորին ցավակցություն եմ հայտնում վերջին շաբաթների ընթացքում այսքան շատ մարդկանց մահվան կապակցությամբ, և երբ զենքերը լռում են, ես կողմերին կոչ եմ անում անհապաղ փոխանակել ռազմագերիներին, կալանավորվածներին և զոհված մարտիկների մարմինները:

Տևական խաղաղության ճանապարհը երբեմն ավելի բարդ է, քան պատերազմը: Ուստի ես կոչ եմ անում բոլոր կողմերին վերահաստատել իրենց նվիրվածությունը բարեխիղճ, խաղաղ բանակցություններին, թույլ տալ բռնի տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձը, հասնեն այս հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը և վերջապես կառուցել միասնական ապագան»,- ասված է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Գիգի Ծերեթելին արձագանքել է նաև Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, երբ համաձայնագրից դժգոհ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և կառավարության տուն, ինչպես նաև հարձակվել են Հայաստանի ազգային ժողովի նախագահի վրա: «Ես մտահոգված եմ երեկվա իրադարձությունների ընթացքում որոշ ցուցարարների կողմից իրականացված բռնությունից և խստորեն դատապարտում եմ խոսնակ Միրզոյանի վրա հարձակումը:

Կասկած չկա, որ դա ցավալի և հուզիչ օր է հայ ժողովրդի համար, բայց ես կոչ եմ անում նրանց հավատարիմ մնալ իրենց ժողովրդավարական ճանապարհով ընտրված ինստիտուտներին»,- ասված է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հայտարարության մեջ:
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb