Հուրգադայի խայտառակ դեպքից հետո ՏՄՊՊՀ–ն ստուգումներ է սկսել տուրընկերություններում

Իրադարձային 01.08.2019   09:46   167
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսիօ օդանավակայանում թողնելու խայտառակ դեպքից հետո Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։

ՏՄՊՊՀ-ից օրաթերթին հայտնեցին, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում։

Ի դեպ, քաղաքացիներին նման իրավիճակում գցած «Էյ ընդ Ար տուր»ընկերությունում այս ընթացքում եւս ստուգումներ են իրականացվում։

Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը, սակայն նշենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ:

Հավելենք, որ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր 47.1 մլն դրամ»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon