Հունվարի 2-ը ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովի ծննդյան օրն է
Իսահակ Ազիմով կամ Այզեկ Ազիմով, ամերիկացի ֆանտաստ-գրող և կենսաքիմիկոս, ծնվել է 1920 թվականի հունվարի 2-ին:
Առավել հայտնի են ռոբոտների մասին նրա գրքերը, այդ թվում՝ «Ես, Ռոբոտս» (I, Robot, 1950), «Պողպատյա քարանձավները» եռագրությունը (The Caves of Steel, 1954), «Մերկ արևը» (The Naked Sun, 1957) և «Արշալույսի ռոբոտները» (The Robots of Dawn, 1983) երկերը։ Արհեստական բանականության ստեղծման բնագավառում աշխատող բազմաթիվ գիտնականներ ընդունում են նրա ստեղծագործությունների ազդեցությունը։
Ազիմովի այլ ֆանտաստիկական ստեղծագործությունների մեջ առանձնանում է «Հիմնավորման եռագրությունը» (The Foundation Trilogy, 1964), որը պատկերում է գալակտիկական կայսրության անկումը։
Աչքի է ընկել նաև գիտա-հանրամատչելի երկերով, որոնցից են «Ազիմովի բնագիտության ուղեցույցը» (Asimov's Guide to Science, 1972), «Արտերկրային քաղաքակրթությունները» (Extraterrestrial Civilizations, 1979), «Ուսումնասիրելով Երկիրն ու Տիեզերքը» (Exploring the Earth and the Cosmos, 1982): Վախճանվել է 1992 թվականի ապրիլի 6-ին Նյու Յորքում:
Նմանատիպ նյութեր