Հունվարի 27-ը և մայիսի 29-ը ոչ աշխատանքային են լինելու

Իրազեկիչ 24.01.2020   10:15   685

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխել փետրվարի 1` շաբաթ օր։ Այսիպիսով՝ չորս օր ոչ աշխատանքային կլինի, ներառյալ՝ հունվարի 28-ը, որը Բանակի օրն է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս բանավեճը կառավարութան ներսում թեժ է եղել, բայց որոշվել է, որ այս հնարավորությունը պետք է ընձեռնել, մանավանդ, որ կա այդպիսի հանրային պահանջարկ։

«Հայցում ենք գործատուների ներողամտությունը, բայց նաև այսպիսով մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս փոքրիկ արձակուրդներ ունենալ։ Նմանատիպ որոշում լինելու է նաև մայիսի 29-ի հետ կապված»,- ասաց Ավինյանը։



 Պիտակներ
         ոչ աշխատանքային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon