Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք

Իրադարձային 04.06.2020   12:56   111

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 4-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք:

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»։



 Պիտակներ
         կորոնավիրուսային հիվանդության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb