Հունգարիան 40 միավոր զրահամեքենա կգնի Թուրքիայից

Աշխարհ 24.12.2020   16:00   44

Հունգարիայի պաշտպանության փոխնախարար Գասպար Մարոթը հայտնել է, որ իրենց բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով ծրագիր են պատրաստել, ըստ որի նախատեսում են 300-ից ավել զրահամեքենա գնել։ 

Մարոթի խոսքով՝ նշյալ ծրագրի շրջանակում Հունգարիան Թուրքիայից 40 միավոր զրահամեքենայի (4x4) ձեռքբերման շուրջ համաձայնագիր է ստորագրել։

Նշենք, որ Հունգարիան աշխարհում 6-րդ երկիրն է, որն իր անվտանգության ուժերի կարքիները բավարարելու համար նախընտրում է թուրքական «Ejder Yalçın» անվամբ հեռակառավարվող զրահամեքենան, իսկ ԵՄ-ում՝ առաջին երկիրը։ 

«Ejder Yalçın» (Էժդեր Յալչըն) զրահամեքենան կառավարվում է առանց վարորդի։


 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb