Հունաստանը պաշտոնապես դուրս է գալիս Թուրքիայի հետ բանակցություններից՝ Անկարայի սպառնալիքների պատճառով

Աշխարհ 05.09.2020   10:50   59

Կիրիակոս Միսոտակիսն ասել է, որ Հունաստանի և Թուրքիայի բանակցությունների վերսկսման համար Անկարան նախ պետք է մի կողմ դնի Աթենքի դեմ ուղղված սպառնալիքները:
Ավելի վաղ Անկարան ողջունել էր բանակցությունները և կոչ էր արել Աթենքին սատարել Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու բանակցությունների ՆԱՏՕ-ի ծրագրին:
Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի  կողմից Միջերկրական ծովի արևելքում հորատման և հետախուզական աշխատանքների պատճառով, տարածաշրջանում լարվածությունը սրվել է:
Հունաստանը և  եվրոպական որոշ երկրներ հայտարարել են, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են և լարվածություն են առաջացնում տարածաշրջանում  և նախազգուշացրել են Անկարային այդ գործողությունների  հետևանքների մասին:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb