Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին

Աշխարհ 10.09.2020   18:22   44

Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին: Սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը․ գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն է, քննարկվել են Թուրքիայի սադրանքները»:

«Այդպիսով, հունական կողմին հնարավորություն է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի ապօրինի եւ սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլեւ հենց դաշինքի թե՛ անվտանգության եւ թե՛ համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադիրչ գործողությունները Եգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրականում»,- ասել է կաբինետի ներկայացուցիչը:

«Հավաստվեց նաեւ մեր հայտարարված դիրքոշումը լավածության ապաէսկալացիայի շուրջը: Այսինքն՝ ապաէսկալացիայի անհրաժեշտ պայման է թուրքական Oruc Reis-ի հետազոտական նավի եւ այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել Է Պեցասը:

ՆԱՏՕ-ն փորձում է հավասարահեռ դիրքորոշում բռնել իր անդամներ Հունաստանի եւ Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաԷսկալացիայի եւ երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում է, որ երկուստեք պետք է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց». Հունաստանը դա ընկալում է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն, որն, Աթենքի խոսքով՝ նավերն անօրինականորեն ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտի շրջան:



 Պիտակներ
         Հունաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb