Հունաստանը ՆԱՏՕ-ից օգնություն կխնդրի Թուրքիային զսպելու հարցում

Աշխարհ 10.09.2020   10:22   39

ԶԼՄ-նեը հաղորդել են, որ Աթենքը հինգշաբթի սեպտեմբերի 9-ին պաշտոնապես դիմելու է ՆԱՏՕ-ին, օրակարգ մտցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Անկարայի ագրեսիվ քայլերը զսպելու համար:
Ավելի վաղ լրատվական աղբյուրները հայտնել էին, որ ՆԱՏՕ-ն առաջարկել է միջնորդել Հունաստանի և Թուրքիայի միջև գազային վեճը լուծելու համար, սակայն Հունաստանը մերժել է առաջարկը:
Վերջին շաբաթներին Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածությունը սրվել է Թուրքիայի  կողմից տարածաշրջանում հորատման և գազի հայտնաբերման աշխատանքներ սկսելու պատճառով:
Վերջին շաբաթների ընթացքում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից գազի հայտնաբերման աշխատանքների մեկնարկից հետո, Անկարայի և Աթենքի միջև առաջացած լարվածությունը հասել է ռազմական բախման եզրին։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb