Հունաստանը կորոնավիրուսի օգնությամբ ազատվեց փախստականներից

Իրադարձային 22.05.2020   11:30   340

Հունաստանը, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի օգնությամբ, ազատվում է փախստականներից՝ նրանց ուղարկելով Թուրքիա: Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Նշվում է, որ Հունաստանի ոստիկանությունը, COVID-19- ի դեմ պայքարի պատրվակով,  փախստականներին բռնի վտարում էր Թուրքիա: Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ մարտի վերջինից առնվազն 250 փախստական ստիպված է եղել հեռանալ Հունաստանից: Այս ցանկում ներառված են նաև նրանք, ովքեր արդեն դիմել են ապաստան ստանալու համար:

Իրավապաշտպանները կարծում են, որ Թուրքիա արտաքսված փախստականների թիվը հավանաբար շատ ավելին է, քան հայտարարված տվյալները:

Միևնույն ժամանակ, Հունաստանի կառավարության պաշտոնատար անձինք հերքում են պարտադրական արտաքսումների մասին բոլոր զեկույցները:



 Պիտակներ
         Հունաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon