Հունաստանը կգնի թուրքական 50 ԱԹՍ

Աշխարհ 31.07.2020   14:55   261

Թուրքական անօդաչու թռչող սարք արտադրող ընկերությունը շահել է Հունաստանի Պաշտպանության նախարարությանը 50 մարտավարական անօդաչու վաճառելու պայմանագիրը։ Այս մասին, Defense News-ի փոխանցմամբ, հայտնել է ընկերությունը:

Assuva Savunma Sanayi ընկերությունից հայտնել են, որ Հունաստան ուղարկված երկու Proton Elic RB-128 անօդաչու թռչող սարքը հաջողությամբ անցել են ընդունման թեստերը: Ընկերության նախագահ Ռեմզի Բասբուգն ասել է, որ սա ընկերության առաջին արտահանման գործարքն է մի երկրի, որը և ՆԱՏՕ-ի անդամ է, և Եվրամիության:

Մարտավարական անօդաչու թռչող սարքը կարող է օգտագործվել որոնողափրկարարական առաքելությունների համար:  Ջերմային ֆոտոխցիկի միջոցով այն կարող է լուսանկարել պատկերները մինչև 1 կմ հեռավորության վրա, և 50 մետր`ստորգետնյա տարածքից:

Հիշեցնենք՝ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում առավել լարվեցին Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո։



 Պիտակներ
         ԱԹՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb