Հունաստանը 18 ֆրանսիական կործանիչ ձեռք կբերի

Աշխարհ 14.09.2020   15:17   38

Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի հետ լարվածության խորացման ֆոնին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է զենքի գնումների «կարևոր» ծրագրի և երկրի զինված ուժերի վերակազմավորման մասին: Այս մասին գրում է Le Figaro-ն։

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը ձեռք կբերի ֆրանսիական արտադրության 18 «Ռաֆալ» կործանիչ, ինչպես նաև 4 ռազմածովային ֆրեգատներ և 4 ուղղաթիռներ, կհավաքագրի 15,000 լրացուցիչ զորք և հետագայում կֆինանսավորի իր պաշտպանական արդյունաբերությունը։ Ծրագիրը ներառում է նաև չորս ֆրեգատների նորոգում և հակատանկային զենքի, տորպեդոյի և հրթիռների ձեռքբերում:

«Եկել է մեր զինված ուժերն ուժեղացնելու ժամանակը։ Սա կարևոր ծրագիր է, որը կձևավորի ազգային վահան», - հայտարարել է վարչապետը:



 Պիտակներ
         կործանիչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb