Հունաստանում գործադուլ է ընդդեմ աշխատանքային շաբաթվա կրճատման

Աշխարհ 11.06.2021   09:20   368

Հունաստանի բնակիչները պանդեմիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ցույցի են դուրս եկել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով աշխատանքի շուկայի բարեփոխման դեմ, որն առաջարկում է կառավարությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Հանգստյան օրերի ավելացման դեպքում հույների աշխատանքային օրը կերկարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայում գործազրկության ամենաբարձր մակարդակը Հունաստանում է, արհմիությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի աշխատողների շահագործման։

Օրինագիծը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթ։ Դրա կետերից մեկի համաձայն՝ աշխատանքային շաբաթը կրճատվում է մինչև 4 օր, ինչի արդյունքում աշխատանքային օրերը կերկարեն։


 Պիտակներ
         գործադուլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb