Հունաստանն ու Իսրայելը պաշտպանության ոլորտում խոշոր համաձայնագիր են կնքել
Իսրայելն ու Հունաստանը պաշտպանության ոլորտում 1․68 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր են կնքել։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի գնահատմամբ՝ համաձայնագիրը երկու երկրների միջև «գերազանց և զարգացող հարաբերությունների» արտացոլում է։ Այս մասին հայտնում է հունական Ekathimerini թերթը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր Twitter-ում համաձայնագիրն անվանել է «Իսրայելի և Հունաստանի միջև խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը»։
Համաձայնագիրը նախատեսում է հունական ռազմաօդային ուժերի համար թռիչքային ակադեմիայի ստեղծում, որը կկառուցվի և կշահագործվի իսրայելական Elbit Systems ընկերության կողմից, ինչպես նաև M-346 ինքնաթիռների գնում և T-6 ինքնաթիռների տեխնիկական սպասարկում:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր