Հունաստանի նախագահ․ «Պիտի ավելի պատրաստ լինենք պատերազմի»

Աշխարհ 16.09.2020   16:00   29

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն CNN-ի հետ զրույցում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնաժամի վերջին  իրադարձություններից և այդ համատեքստում պաշտոնական Աթենքի ձեռնարկած միջոցներից։ 

Լրագրողը, խոսելով վերջին զարգացումներից, Հունաստանի նախագահին հարց է ուղղել, թե արդյոք իր կողմից կատարված վերջին այցն Էգեյան ծովի կղզիներից մեկը, յուրատեսակ ուղերձ էր Թուրքիային, որպեսզի վերջինս վերջ տա  իր գործողություններին այդ տարածքում։ 

Ի պատասխան Հունաստանի նախագահը նշել է, որ իր կողմից կատարված այցը ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել, իսկ այն պնդումները, թե այդ այցը «սադրող նպատակներ է ունեցել, անընդունելի են»

Նա նաև նշել է, որ Հունաստանը լարվածությունը հարթելու համար կողմնակից է երկխոսությանը՝ հավելելով, որ Աթենքը եսպառնալիքների ներքո րբեք չի գնա երկխոսության։

Թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե վերջերս ինչու է Հունաստանը Ֆրանսիայից ձեռք բերել «Rafale» տիպի ռազմական ինքնաթիռ, արդյո՞ք Թուրքիայից եկող սպառնալիքն է պատճառ  դարձել  նման տեխնիկայի ձեռքբերման համար և արդյո՞ք դա ուղերձ է Թուրքիային։ 

Ի պատասխան Սաքելարոպուլոն  ասել է․ «Դա ուղերձ է, բայց ոչ միայն Թուրքիային։ Եթե ցանկանում ենք խաղաղություն, պիտի ավելի պատրաստ  լինենք պատերազմի»։

Աղբյուր` Ermenihaber.am
 



 Պիտակներ
         պատերազմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb