Հունաստան-Հայաստան՝ 2։3

Սպորտ 12.06.2019   01:06   213
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի խաղում հյուրընկալվելիս Աթենքում մրցեց Հունաստանի հավաքականի հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։ 

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականն արդեն հաղթում էր 2։0 հաշվով։ Արդեն 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո անչափ բարդ հարված կատարեց Ալեքսանդր Կարապետյանը՝ գրավելով մրցակցի դարպասը։

33-րդ րոպեին Կամո Հովհհանիսյանի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը խփեց երկրորդ գոլը։

Ընդմիջումից հետո կիսապաշտպան Զեկայի հեռվից կատարած հարվածի շնորհիվ դաշտի տերերը կարողացան 54-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլից հետո հույները տիրեցին տարածքային և խաղային առավելությանը։ Հայաստանի թիմը դիմում էր հակագրոհների՝ դրանցից մեկի ժամանակ խփելով երրորդ գոլը։

74 -րդ րոպեին գերազանց անցում եւ փոխանցում Տիգրան Բարսեղյանին կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Բարսեղյանը երկու փորձից գրավեց դարպասը։ Առաջին հարվածից հետո գնդակն ուղղահայաց դարպասաձողից դարձյալ հայտնվեց Բարսեղյանի մոտ, որը երկրորդ հարվածը հստակ կատարեց։ 

87-րդ րոպեին Կոստաս Ֆորտունիսը շրջանցեց Հայաստանի հավաքականի չորս խաղացողների և գրավեց Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը։

Հայաստանի հավաքականը կարողացավ մնացած ժամանակում պահպանել հաղթական հաշիվը և 6 միավորով բարձրանալ երրորդ տեղ՝ շրջանցելով Հունաստանին եւ Բոսնիա-Հերցեգովինային, որոնք ունեն 4-ական միավոր։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հունաստան-Հայաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon