Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին

Art News 13.10.2020   20:45   1445

Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին՝ «ի նշան համերաշխության մեր հայ եղբայրների և քույրերի հետ»: Այս մասին գրում է Greek City Times-ը։

«Այսօր երեկոյան Հունաստանի «Peloponnisos Doc» փառատոնը հատուկ կցուցադրի «1915 թ.-ի կանայք» ֆիլմը Հունաստանի Կալամատա քաղաքում՝ ի համերաշխություն Արցախի և Հայաստանի ժողովրդի հետ», - Facebook-ի իր էջում գրել է Բարեդ Մարոնյանը:

Բեյրութում ծնված Մարոնյանը «1915 թ.-ի կանայք» ֆիլմի ռեժիսորն է: Առաջարկը եղել է կինոփառատոնի գործադիր տնօրեն Ջինա Պետրոպուլուից։



 Պիտակներ
         կինոփառատոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb