Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 7 մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ 16.04.2021   12:28   98

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստանում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով:

Գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ):

 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այժմ ուսհավաք է անցկացնում «Օլիմպավանում», որը կավարտվի ապրիլի 21-ին:

Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը տեղի կունենա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, ապրիլի 19-25-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb