Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Քաղաքական 23.01.2019   14:54   1781
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2007թ.-ին կառավարության որոշմամբ Հրազդանի անտառտնտեսությունից 14 հա անտառային տարածք տրամադրվեց Հրազդան համայնքին: Նույն տարում այդ տարածքը, մաս առ մաս դրվել է աճուրդի: Դրանք ձեռք բերեցին պաշտոնյաներ ու մի խումբ մեծահարուստներ: 2009 թվականին խորհրդարանը 2 անգամ օրենք է ընդունել, որպեսզի այդ 14 հեկտար  հողակտորը և դրան կից ավելի քան 36 հեկտար հողակտորը փոխադրվեն Ծաղկաձոր համայնքի տարածք, քանի որ Ծաղկաձորում հողակտորները միշտ ավելի բարձր արժեք են ունեցել։

Վերոնշյալ տարածքում հողակտորներ էին ձեռք բերել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը, այդ տարիներին ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղ, և ուրիշներ։ Օրեր առաջ իրավապահները հաղորդագրություն էին տարածել, որ այս հողերի հետ կապված նյութեր են նախապատրաստվում։ Երեկ մենք հարցում արեցինք ՀՔԾ, թե ինչ է արվել այդ ուղղությամբ եւ արդյոք քրեական գործ հարուցվել է։ ՀՔԾ-ն, փոխանակ պատասխանելու մեր հարցումին, նախ տեղեկատվությունը տրամադրեց այլ լրատվամիջոցի, ապա հաղորդագրություն տարածեց՝ մասնավորապես տեղեկացնելով , որ քրեական գործ է հարուցվել․
«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիև՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասված է տարածած հայտարարության մեջ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հովիկ Աբրահամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon