Հովհաննես Մանուկյանը քաղաքական ապաստան է փնտրում

Խմբագրական 18.05.2021   13:52   19427

Հայաստանում նախընտրական շրջանի մեկնարկը տրված է։ Ազգային ժողովի հայտարարված արտահերթ ընտրություններին ընդդառաջ ակտիվացել են նաև տարատեսակ անփառունակ ու մոռացված դեմքերը։

Մասնավորապես, Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Այսօր նա դռնեդուռ ընկած փորձում է «տեղավորվել» քաղաքական հիմնական խաղացողներից որևէ մեկի նախընտրական ցուցակում։ Կապ չունի՝ որ։ Նախարարի պաշտոնից սկանդալով դուրս թռած Մանուկյանի համար դա էական չէ։ Կարևորը բոլոր հնարավոր միջոցներով իշխանության մեջ խցկվելն է։

Նախկին դատավոր-դեսպան-նախարարը գուցեև մոռացել է իր «վաստակաշատ» անցյալը, բայց դրանից կտրվել չի լինի։

Քաղաքական դաշտում այսօր փորձում է խաղեր տալ մեկը, ով սիրահետել է մտերիմ ընկերոջ կնոջը։ Սիրահետելը զուսպ է ասված։ Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկության պատճառ դարձած այս դեպքը հնարավորինս չհանրայնացվեց։ Հասկանալի է՝ զզվելի երևույթ է։ 

Եղան հրապարակումներ, ներկայացվեց տեղի ունեցածը ու թվում էր, թե նախկին չինովնիկ «Դոն Ժուանը» առնվազն պետք է գետինը մտնի․․․
Բայց արի ու տես, որ նա ոչ միայն «գետինը չի մտել», այլև ակտիվորեն փորձում է քաղաքական ապաստան գտնել։

Կամ ասենք, երբեէ գործարարությամբ չզբաղված նախկին պաշտոնյային որտեղի՞ց Երևանի կենտրոնում՝ Բայրոնի փողոցի երկայնքով վարձակալության հանձնած տարածքները։

Ի՞նչ միջոցներով էր նա ձեռք բերել  Լեո փողոցի 48 հասցեում գտնվող «Քաղաքից դուրս» ռեստորանը։

Ավելին, Մանուկյանը այն տիպիկ «չաղ ու բախտավոր» դեմքերից է, որոնց համար իշխանության մեջ լինելը բացառապես մի նպատակ ունի՝ լցնել սեփական ստամոքսը։

Փոքր մեջբերում Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթից․

«Կարեն Նահապետյանը դատավարական քաշքշուկների պատճառով չի կարողանում ավարտին հասցնել 2017 թվականին սկսած շինարարական աշխատանքները․․․

Նա  ասաց, որ իրեն որոշ «բարի կամեցողներ» խորհուրդ են տվել չմիջամտել և ավելորդ պայքարի մեջ չմտնել Հովհաննես Մանուկյանի հետ՝ ասելով. «Ինքը նպատակ է դրել ամբողջ Լեոյի փողոցը զավթել, մինչև արյունդ չխմի, չի հանգստանա, մեր խորհուրդ քեզ՝ հեռու մնա․․․»»:

Նման օրինակներ հաստատ էլի կլինեն։

Ինչ էլ, որ ասեն՝ քաղաքականությունը պոռնկություն չէ։

Ու այսօրվա մեր իրողություններից ելնելով՝ ուղղակի պետք է բացառվի «քաղաքական առևտրականների» ցանկացած փորձը խցկվելու պետական կառավարման համակարգ։

Մանուկ Հովհաննիսյան


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb