Հովհաննես Հարությունյանը՝ Շիրակի մարզպետ

Իրադարձային 21.01.2021   11:48   47

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել Հովհաննես Հարությունյանին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,-ասված է որոշման մեջ:

Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա և ներկայացրեց իր կենսագրությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում բարձր պետական պաշտոն զբաղեցրել է և եղել է առողջապահության նախարարի տեղակալ:


 Պիտակներ
         Հովհաննես Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb