«Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում

Art News 03.12.2019   13:26   374
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն և Բելգիայի Բրյուսել քաղաքներում:

Համերգներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամի (Europäische Kulturstiftung EUROPAMUSICALE) հրավերով ու աջակցությամբ նոյեմբերի 29-ին Մյունխենում կայացավ երգչախմբի առաջին համերգը, որում հանդես եկավ նաև թավջութակահար Միքայել Հախնազարյանը:

Համերգի առաջին բաժինն ամբողջությամբ կոմիտասյան կատարումներ էին: Երկրորդ բաժնում հնչեցին նաև Պենդերեցկու, Բրուքների, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի և այլ կոմպոզիտորների գործեր: Տեղի ունեցավ նաև Հակոբ Մազլումյանի Silence (Լռություն) ստեղծագործության պրեմիերան:

Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի (ASBL Centre Socio-Culturel Armenien de Belgique) հրավերով ու աջակցությամբ դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացավ երգչախմբի երկրորդ համերգը: Հնչեցին մեծամասամբ Կոմիտասի, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի, Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:

Երկու համերգներն անցան բարձր մակարդակով: Հանդիսատեսն աննախադեպ ջերմությամբ ընդունեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթները:



 Պիտակներ
         երգչախումբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon