Հորդորում ենք անհապաղ հստակեցնել «Boeing 737»-ի գտնվելու վայրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը։
«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։
ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում», - Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր