Հորդանանի թագավորը փորձում է հարթել տարաձայնությունները եղբոր հետ
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հորդանանի Աբդալլահ II թագավորը որոշում է կայացրել իշխող հաշիմիտյան ընտանիքի շրջանակներում հարթել տարաձայնությունները իր արյունակից եղբոր՝ արքայազն Համզա բեն Հուսեյնի հետ։
Այդ մասին ասվում է թագավորական գրասենյակի հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը հրապարակել է Petra գործակալությունը։
«Աբդալլահ II թագավորը իր հորեղբորը՝ արքայազն Հասան բեն Թալալին հանձնարարել է իր ձեռքը վերցնել ծագած խնդիրների լուծումը՝ հաշիմիտյան ընտանիքի ավանդույթներին համապատասխան»,- ասվում է փաստաթղթում։
Թագավորական գրասենյակը նշում է, որ արքայազն Համզան «համաձայնել է թագավորի առաջարկած տարբերակին և իր հավատարմությունն է հայտնել հաշիմիտյան տանը»։
Միապետին ուղղված հաշտարար ուղերձում Համզա բեն Հուսեյնը ընդգծել է, որ «Հորդանանի շահերը պետք է վեր դասվեն մնացած բոլոր նկատառումներից»։
Նմանատիպ նյութեր