Հոնկոնգում հարյուրավոր բժիշկներ շարունակում են գործադուլը

Աշխարհ 04.02.2020   16:14   269

ոնկոնգում երկրորդ օրն անընդմեջ հարյուրավոր բժիշկներ աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել են առողջապահության տեղական մարմինները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդանոցային հաստատությունների վարչության հայտարարության մեջ ասված Է, որ մեծ թվով բուժաշխատողների բացակայությունն ազդել Է շտապօգնության ծառայությունների աշշխատանքի վրա: Փետրվարի 3-ին գործադուլին մասնակցել Է մոտավորապես 2,7 հազար մարդ: Որպես ակցիայի կազմակերպիչ Է հանդես եկել բուժաշխատողների նոր արհմիութենական միավորումը (Hospital Authority Employees Alliance): Նրա ակտիվիստներն զգուշանում են, որ հոնկոնգյան հիվանդանոցները չեն կարողանա տեղավորել բոլոր պացիենտներին համաճարակի հետագա տարածման դպքում:

Համաճարակի սպառնալիքի պատճառով այստեղ փակվել են տուրիստական, մշակութային ու մարզական օբյեկտները, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, մինչեւ մարտ ամիս երկարացվել են դպրոցական արձակուրդները: Հունվարի 30-ից քաղաքը դադարեցրել Է երկաթուղային ու լաստանավային հաղորդակցությունը մայրցամաքային Չինաստանի հետ, երկու անգամ կրճատել Է ավիաչվերթների թիվը ՉԺՀ-ի քաղաքների հետ: Նաեւ դադարեցված Է չինաստանցի զբոսաշրջիկներին Հոնկոնգ մուտքի թույլտվությունների տրամադրումը:

Նախօրյակին Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը հայտարարել Է Հոնկոնգի եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ սահմանի բոլոր հսկիչ անցակետերը ժամանակավորապես փակելու մասին, բացի Shenzhen Bay եւ Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի անցակետերից: Փետրվարի 4-ին քաղաքում գրանցվել Է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքը: Խոսքը վերաբերվում Է Հոնկոնգի 39-ամյա մի բնակչի, որը եղել Է Ուհան քաղաքում: Ընդհանուր առմամբ Հոնկոնգում հաստատված Է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Հոնկոնգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon