Հոնկոնգի օդանավակայանից բոլոր չվերթները չեղարկվել են

Աշխարհ 12.08.2019   15:12   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման և ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են։

Պատճառը հակակառավարական զանգվածային ցույցերն են․ բողոքի գործողությունների մասնակիցները կաթվածահար են արել օդանավակայանի աշխատանքները։

Օդանավակայանի ղեկավարությունը կարգադրել է մինչև օրվա վերջը բոլոր չվերթները չեղարկել այն բանից հետո, երբ հազարավոր հակակառավարական ցուցարարներ զավթել են շենքը: Այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրէջք կատարել։

Հոնկոնգի օդանավակայանում, որն ամենածանրաբեռնվածներից մեկն է աշխարհում, արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի հակառակորդների ցույցերը:

Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ սկսվեցին տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի դեմ, որը նպատակ է դնում կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման համար կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հոնկոնգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon