Հոլիվուդյան կինոաստղ Մայքլ Ջորդանը սատարել է Հայաստանին

Աշխարհ 10.10.2020   22:15   65

Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից  մեկը՝ Մայքլ Ջորդանը, որն Ինստագրամում ունի 14 մլն հետևորդ, անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:

Դերասանը Ինստագրամի «սթորի» բաժնում տեղադրել է հայկական դրոշը ձեռքին հայ երիտասարդի լուսանկար և գրել է, որ խաղաղություն է մաղթում Հայաստանին, ցանկանում է, որ վե՛րջ տրվի ցեղասպանությանը: «Իմ սերն եմ ուղարկում բոլոր հայ ընկերներիս: Ձեր հայ ընկերները հիմա ձեր կարիքն ունեն»,-գրել է նա:



 Պիտակներ
         Մայքլ Ջորդան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb