Հոլիվուդյան աստղերի կոչը

Աշխարհ 25.03.2020   20:15   230

Հոլիվուդյան հայտնի դերասանները ձայնագրում են տեսաուղերձներ, որոնցով կոչ են անում Նյու Յորքի բնակիչներին առանց լուրջ անհրաժեշտության դուրս չգալ տանից, որպեսզի չմեծացնեն  կորոնավիրուսի վարակման վտանգն ու չտարածեն հիվանդությունը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին դերասաններին խնդրել է Նյու Յորքի քաղաքապետը։

Իրենց ուղերձներն արդեն ձայնագրել են Ռոբերտ Դե Նիրոն, Դենի ԴեՎիտոն, Բեն Ստիլերն ու այլ դերասաններ։

«Անհրաժեշտ է, որ մենք մնանք տանը, մենք պետք է կանգնեցնենք այս վիրուսի տարածումը։ Եվ մենք կարող ենք միայն միասին հաղթահարել սա։ Պետք է պաշտպանել ոչ միայն քեզ, նաև մյուսներին, բոլոր տարեց մարդկանց։ Խնդրում եմ»,- գրել է Ռոբերտ Դե Նիրոն։
 



 Պիտակներ
         Հոլիվուդյան աստղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon