Հոլանդիայի մարիխուանայի թանգարանը

Art News 17.05.2020   22:30   1574

Դժվար է պատկերացնել, բայց աշխարհում կա Մարիխուանայի թանգարան։ Այն գտնվում է Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում։ Թանգարանը բացվել է 1991 թվականին։ Նրա հիմնադիրը Բեն Դրոնքերսն է, որի համար կանեփ աճեցնելը նախասիրություն է դարձել։ Թանգարան այցելած հյուրերին կպատմեն այն մասին, որ կանեփը Երկիր մոլորակի ամենահին խոտաբույսերից մեկն է, ու մարդիկ այն ակտիվ սկսել են օգտագործել դեռ հարյուր տարի առաջ։

Հնում մարդիկ մարիխուանան օգտագործել են խոհանոցում, կանեփից դեղեր են ստացել ու նույնիսկ այն օգտագործել են կտոր ու թուղթ ստանալու համար։ Այս զարմանալի փաստերը իրենց արտահայտությունն են գտել հարուստ հավաքածուի մեջ։ Հավաքածուն իր մեջ ներառում է բժշկության ու խոհանոցի գրքեր, գեղեցիկ հագուստ ու նույնիսկ հին դեղեր։ Ցուցահանդեսի մի մասն էլ նվիրված է «մարիխուանայի ծխելու կողմին»։ Թանգարանում հին ծխամորճների ու ծխելու համար նախատեսված այլ հարմարանքների հարուստ հավաքածու կա։

Թանգարանի մի քանի սրահներ թարմ ցուցանմուշներին են նվիրված՝ տարբեր սորտերի կանեփներ, որոնք թանգարանի աշխատակիցների հատուկ խնամքի տակ են։ Այսօր թանգարանի այցելուները կարող են 6000-ից ավելի յուրօրինակ ցուցանմուշներ տեսնել։ Չնայած նրան, որ թանգարանի թեմատիկան հակասական ու ոչ միանշանակ է, այն հետաքրքրասեր զբոսաշրջիկների պակաս չի զգում։ Մինչև 13 տարեկան երեխաների մուտքն անվճար է, բայց միայն ծնողների ուղեկցությամբ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon