Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր

Իրադարձային 02.03.2021   14:15   44

ԱԺ-ը քննարկեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Պատգամավորի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ են կատարվել, ըստ որի Ազգային փոքրամասնությունների տոնը սեպտեմբերի վերջին շաբաթից տեղափոխվել է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

«Եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին նշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր Հայաստանում:

Հոկտեմբերի առաջին կիրակին, կարծում եմ, լավ ժամանակ է՝ նշելու որպես Ազգային փոքրամասնությունների օր:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ամեն 7 տարին մեկ հնարավոր է, որ սեպտեմբերի 27-ի հետ համընկներ տոնը, և բնականաբար փոքրամասնությունները ևս չեն կարողանա սեպտեմբերի 27-ը նշել որպես տոն, մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ


 Պիտակներ
         Ազգային փոքրամասնությունների օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb