Հոկտեմբերի 17-18-ին կչեղարկվեն Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները

Իրազեկիչ 17.10.2020   10:45   83

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից: Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ից։

Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով:

Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



 Պիտակներ
         Երևան-Գյումրի-Երևան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb