Հոգեկան հիվանդության պատճառները

Հոգեբանական 04.05.2020   20:30   1022

Երկարատև ծանր հոգեկան ապրումներ, անձնական անհաջողություններ, տրավմաներ, ալկոհոլիզմ, մի շարք հոգեներգործող նյութերի գործածում սրանք այն գործոններն են, որոնք նպաստում են հոգեկան հիվանդությունների առաջացմանը:

Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների` հիվանդությունների մոտ 90%-ը նյարդային հիմք ունի:

Այս «հիմքը» նախ արտահայտվում է հարատևող անբացատրելի հոգնածությամբ, գլխացավերով, մարսողական խանգարումներով, անքնությամբ,  իսկ արդյունքում վերածվում է որևէ «մարմնական հիվանդության»:
Սկսում են ի հայտ գալ նոր ախտանշաններ` սևեռունություն, բռնության դրսևորման փորձեր, չարություն:

Այս ամենն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ֆունկցիոնալ խանգարումներով, ընդհանուր տհաճ ինքնազգացողությամբ:
Ահա մի վիճակ, որին հատուկ է հոգևոր հանգստի կորուստը: Մարդը պահում է հստակ քննադատական վերաբերմունք, գրեթե պարծենում է իր վիճակով, սակայն ոչինչ իր հետ անել չի կարողանում: Սա հոգու յուրահատուկ ազդակ է՝ թե ինչ-որ բան լավ չէ:

Յուրաքանչյուր երկրում բնակչության մոտ 10%-ն ունի հոգեկան խնդիրներ: Ստացվում է, որ Հայաստանում նման մարդկանց թիվը կազմում է մոտ 350 հազար:
Հոգեկան հիվանդությունները երեկ չեն առաջացել ու հետեւաբար կապված չեն քաղաքակրթության զարգացման, կյանքի ռիթմի ու սթրեսների հետ:
Հոգեկան հիվանդությունների մեծ մասն ունի ժառանգական արմատներ ու գալիս է մարդկության ծագման օրից: Իսկ այդ հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում: Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում իրենց առողջական խնդիրն ու մասնագետին չեն դիմում:

Աղբյուրը՝ doctors.am



 Պիտակներ
         հոգեկան հիվանդություն, հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb