Հոգեբանական առաջին օգնությունը՝ արտակարգ իրավիճակներում

Հոգեբանական 22.10.2020   21:45   105

Պատերազմ, բնական և տեխնածին աղետներ, վթարներ, հարկադիր տեղահանում... Արտակարգ իրավիճակների հետևանքով ծագող ճգնաժամերը, գրեթե միշտ նույնն են՝ գալիս են անսպասելի, փոխում են կյանքի բնականոն հունը, և որպես կանոն՝ մարդիկ պատրաստ չեն դրանց: Շատ կարևոր է, որ նման իրավիճակում մարդը ստանա հոգեբանական առաջին օգնություն:

  • Ի՞նչ է հոգեբանական առաջին օգնությունը
  • Ո՞վ ունի դրա կարիքը
  • Ինչպե՞ս ցուցաբերել

 Հոգեբանական առաջին օգնությունը մարդասիրական աջակցություն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն: ՀԱՕ հիմնական նպատակն է հետագա հնարավոր հոգեբանական խնդիրներն ու բարդությունները կանխարգելելը կամ նվազեցնելը: ՀԱՕ հիմնական քայլերն են.

Կարիքների գնահատում

  • Անվտանգության, հանգստի զգացողության ապահովում
  • Հուզական աջակցության տրամադրում, սփոփում
  • Գործնական օգնության և հասանելի ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում
  • Հետագա վնասների կանխարգելում:

Ովքե՞ր ունեն հոգեբանական առաջին օգնության կարիք

Ցանկացած մեկը, որը հայտնվել է դիսթրեսի մեջ կարող է ՀԱՕ կարիք ունենալ:

*ԴԻՍԹՐԵՍ - սթրեսի տեսակ է, որը կարող է օրգանիզմի դիմադրողականության թուլացման և հյուծման պատճառ դառնալ՝ հանգեցնելով մարդու առողջության վատթարացմանը և ծանր հիվանդությունների:

Անհրաժեշտ է առաջնահերթություն տալ նրանց, որոնք ունեն՝

  • կյանքին սպառնացող ծանր վնասվածքներ,
  • հոգեկան անկայուն վիճակ,
  • ինքնավնասման սպառնալիք,
  • ուրիշներին վնասելու սպառնալիք:

Ճգնաժամային իրավիճակներում մարդկանց որոշ խմբեր ունեն առանձնահատուկ ուշադրության կարիք: Կախված իրավիճակից՝ ռիսկային խմբեր կարող են լինել.

  • երեխաները և դեռահասները,
  • տարեցները,
  • առողջական խնդիրներով, ֆիզիկական կամ հոգեկան սահմանափակ հնարավորություններով մարդիկ,
  • հղի կանայք և մանկահասակ երեխաներ ունեցող մայրերը,
  • խտրականության կամ բռնության ռիսկի ենթարկված մարդիկ,
  • առանձին էթնիկ կամ կրոնական խմբերի ներկայացուցիչները,
  • բազմակի տեղափոխությունների և տեղահանումների ենթարկված մարդիկ,
  • նախկինում տրավմատիկ փորձառություն ունեցողները,
  • զգալի նյութական կորուստ ունեցողները


 Պիտակներ
         Հոգեբանական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb