«Հոֆենհայմ»-ը շնորհավորել է Սարգիս Ադամյանին

Սպորտ 16.11.2020   18:10   35

Գերմանական «Հոֆենհայմ»-ը շնորհավորել է Սարգիս Ադամյանին` ազգային թիմում հաղթանակ գնդակ հեղինակելու համար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց: Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը և հաղթական գնդակ խփեց Սարգիս Ադամյանը: Վրաստան-Հայաստան` 1:2:

Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:

Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: 


 Պիտակներ
         Սարգիս Ադամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb