Հնդկաստանը Ս–400 ԶՀՀ–ների խմբաքանակ կստանա մինչև 2021–ի վերջ

Աշխարհ 07.02.2020   22:56   435

Հնդկաստանն իր պատվիրած Ս–400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) առաջին խմբաքանակը կստանա մինչև 2021 թվականի վերջ։ Գործարքն ընթանում է ըստ համապատասխան գրաֆիկի։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալը։

Ս–400 ԶՀՀ–ների 5 գնդային լրակազմի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Հնդկաստանը կնքել են 2018 թվականին։

Պայմանագրի արժեքը գնահատվում է շուրջ 5.43 մլրդ դոլար, իսկ մատակարարումները պլանավորված է ավարտել 2025 թվականի առաջին կեսին։



 Պիտակներ
         Ս–400


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon