Հնդկաստանը մասնակիորեն հանել Է Ջամուում և Քաշմիրում մտցված սահմանափակումները

Աշխարհ 14.08.2019   19:12   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի կառավարության կողմից Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում մտցված սահմանափակումները, մասնակիորեն հանվել են: Այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Մունիր Խանը, որի ելույթը հեռարձակել է NDTV հեռուստաալիքը:

«Ջամուում և Քաշմիրում իրավակարգի պահպանության հետ կապված իրադրությունը լիովին վերահսկվում է: Դպրոցներն ու մյուս հաստատություններն աշխատում են բնականոն ռեժիմով»,- տեղեկացրել է Մունիր Խանը:

«Սահմանափակումների վերացումը վերաբերում է առաջին հերթին Ջամու քաղաքին, սակայն Քաշմիրի հարթավայրի տարածքում մի քանի սահմանափակիչ միջոցներ ուժի մեջ կմնան խաղաղության պահպանման համար»,- ասել է նա:

Ավելի վաղ լրացուցիչ 8 հազարից ավելի զինծառայողներ էին մտցվել տարածաշրջան: Իշխանություններն անջատել էին շարժական կապը, ինտերնետը և մալուխային ցանցերը, ինչպես նաեւ պարետային ժամ էին սահմանել: Ոստիկանությունը կալանքի տակ էր վերցրել մի շարք հայտնի քաղաքական գործիչների:

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել է Ջամուի և Քաշմիրի նահանգը լուծարելու ու այս տարածաշրջանում երկու միութենական տարածք (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը) ստեղծելու որոշման մասին։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հնդկաստանի քաղաքացի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon