Հնդկաստանը եւ Չինաստանը շարունակում են զորքերի համակենտրոնացումն Արեւելյան Լադաքում

Աշխարհ 30.06.2020   16:59   183

Հնդկաստանի եւ Չինաստանի բանակները շարունակում են զորքերի համակենտրոնացումը Լադաքի արեւելքում, չնայած հունիսին փաստական վերահսկողության գծից (LAC) զորակազմերի հետքաշման շուրջը ձեռք բերված համաձայնությանը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հունիսի 30-ին հաղորդել Է The Indian Express թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուներ: «Պտրաստվելով իրադարձությունների վատթարագույն զարգացմանը՝ Հնդկաստանը Լադաքի գոտում LAC-ի ամբողջ երկայնությամբ ծավալել Է Տ-90 տանկերի երկու գունդ, հետեւակի մարտական մեքենաներ եւ 155-միլիմետրանոց հաուբիցներ,- մեջբերում Է հրատարակությունն աղբյուրների տվյալները:- Այդ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան չինացի զինծառայողների եւ չինական մարտական տեխնիկայի համակենտրոնացման Գալվան գետի հովտում, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի կոծանիչ օդուժի մարտական պատրաստության բեման առաջավոր ավիաբազաներում եւ չինական ուղղաթիռային հրապարկաների կառուցման Լադաքում գործող վերահսկողության գծում»:

Այդ տարածաշրջանում Չինաստանի հետ ռազմական դիմակայության ֆոնին Հնդկաստանն ուժեղացրել Է իր ռազմածովային ուժերի օպերատիվ ծավալումը Հնդկական օվկիանոսում՝ այդ գոտում չինական ռազմանավերի եւ սուզանավերի գործողությունների հնարավոր չեզոքացման համար, հավելել են աղբյուրները:

Արեւելյան Լադաքում լարվածության ապաԷսկալացիայի նպատակով Հնդկաստանի եւ Չինաստանի զինվորականները հունիսի 30-ին կանցկացնեն երրորդ հանդիպումը, որտեղ պլանավորվում Է համաձայնեցնել LAC-ի գոտուց զորքերի հետքաշման կոնկրետ ժամետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Հնդկաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb