Հնդկաստանը և Չինաստանը պատրաստվում են Լադաքի իրադրության շուրջ նոր բանակցությունների

Աշխարհ 22.03.2021   16:05   45

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանն ու ՉԺՀ-ն պատրաստվում են նոր բանակցությունների անցկացման Լադաքում փաստական վերահսկողության գծից իրենց զինծառայողների հետքաշման և երկկողմ սահմանի այդ հատվածում դրության նորմալացման շուրջը: 

«Փանգոնգ Ցո լճից Հնդկաստանի բանակի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանկի ստորաբաժանումները հաջող դուրս հանելուց հետո երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները պլանավորում են այս շաբաթ քննարկել Գոգրայի շրջանից և Դեփսանգի հովտից զորքերի հետքանշման գրաֆիկը»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրների խոսքը:

Անցյալ շաբաթ կայացել են Հնդկաստանի և Չինաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաները Լադաքի իրադրության խաղաղ կարգավորման հարցերի շուրջը: Դրանց մասնակիցները գոհունակություն են հայտնել զորքերի փոխադարձ հետքաշման գործընթացից և քննարկել են Լադաքի իրադրության նորմալացման հետագա կոնկերտ քայլերը:

Իրադրությունը հնդկա-չինական սահմանի Լադաքի միութենական տարածքի շրջանում սրվել է այն բանից հետո, երբ 2020 թվականի մայիսի սկզբին այնտեղ տեղի ունեցան բախումներ շուրջ 250 չինացի և հնդիկ զինվորների մասնակցությամբ:

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ, եղան զոհեր: Դրանից հետո Հնդկաստանը և Չինաստանն անցացրեցին մի շարք բանակցություններ զինվորական և դիվանագիտական մակարդակներով:

Փետրվարի 10-ին կողմերն սկսել են զորքերի փոխադրաձ հետքաշումը Փանգոգ Ցո լճից։


 Պիտակներ
         Լադաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb