Հնդկաստանում վերջին 4 ամսում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ

Աշխարհ 22.03.2021   09:33   44

Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 44 հազար դեպք (43 846)`ամենաբարձր ցուցանիշը նոյեմբերի կեսերից։ Այս մասին հայտնում է АР գործակալությունը։ Հիվանդացության բռնկման պատճառով երկրի մի շարք նահանգներ վերադառնում են սահմանափակումներին։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս Հնդկաստանում գրանցվել է վարակման ավելի քան 11․5 մլն դեպք։ Երկիրը, ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո, աշխարհում հիվանդացության ցուցանիշով երրորդն է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb