Հնդկաստանում փլուզումից առնվազն 15 մարդ է զոհվել
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE
Mobi Dram 110190189022
Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում դեկտեմբերի 2-ի առավոտյան առնվազն 15 մարդ է զոհվել տեղատարափներից շենքի պատի փլվելու հետեւանքով։
Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, բացի այդ, անցած հանգստյան օրերին հորդառատ անձրեւների հետ կապված միջադեպերի պատճառով ևս երեք մարդ է զոհվել նահանգի տարբեր շրջաններում:
Հնդկաստանի հարավային նահանգներում սաստիկ անձրեւները չեն դադարում անցած շաբաթվա վերջից։
Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թամիլնադի նահանգի մայրաքաղաքում՝ Չեննայ քաղաքում, փակ են դպրոցներն ու քոլեջները: Իշխանություններն ավելի քան 170 կենտրոն են ծավալել, որտեղ տուժածներին կարող է շտապ օգնություն ցույց տրվել: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անձրեւները շարունակվելու են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ նյութեր