Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6,7 միլիոնը

Աշխարհ 07.10.2020   17:10   25

Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 72 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 6,75 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով վարակվածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել 7,49 միլիոն մարդու մոտ:

Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 1,1 մլն թեստերի արդյունքներով բուժաշխատողները հայտնաբերել են 82 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը:

Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել Է 5,74 միլիոնը: Հիվանդանոցներում բուժում Է ստանում 907 հազարից ավելի մարդ:

Անցած օրվա ընթացքում այդ թիվը նվազել Է ավելի քան 11 հազարով: Մահացածների թիվը գերազանցել Է 104 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել Է 986 մարդ:

Դրա հետ մեկտեղ, երկրորդ շիճուկաբանական հետազոտությունների արդյունքները, որն անցկացվել Է Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից, ցույց Է տալիս, որ վիրուսի տարածվածությունը կարող Է շատ ավելի ընդարձակ լինել:

Հետազոտության արդյունքներով՝ Հնդկաստանում, որի բնակչությունը գերազանցում Է 1,3 միլիարդը, կորոնավիրուսի ներգործությանն Է ենթարկվել 18 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց 7,1 տոկոսը:

Հետազոտությունն անցկացվել Է օգոստոսի 17-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, դրան մասնակցել Է 29 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         Հնդկաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb