Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 6 միլիոնի

Աշխարհ 28.09.2020   16:09   63

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 6 միլիոնի։

Այսպիսով, համավարակի սկզբից գրանցված դեպքերի թվով երկիրն ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է։

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 82 170 նոր դեպքերի մասին։ Այս նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան ոչ պակաս 1039 դեպք, համավարակի սկզբից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 95 542։

Հնդկաստանում վարակման նոր դեպքերը ներկայումս ավելի արագ են գրանցվում, քան աշխարհում որեւէ այլ տեղ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին աշխարհում իր բնակչության թվաքանակով երկրորդ երկիրը կդառնա համավարակից առավել շատ տուժածներից մեկը՝ գերազանցելով ԱՄՆ-ին, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 7 միլիոն դեպք։



 Պիտակներ
         Հնդկաստանում կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb