Հնդկաստանում ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի

Աշխարհ 08.08.2020   11:00   139

Հորդառատ անձրևի ժամանակ Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է և ավելի քան 30 մարդ վիրավորվել:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությունը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Հնդկաստանի քաղավիացիայի կոմիտեից «Reuters»-ին հայտնել են, որ Boeing 737 օդանավում գտնվել է 191 մարդ՝ 184 ուղևոր (որից տասը երեխա) և անձնակազմի անդամները:



 Պիտակներ
         վայրէջք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb