Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի կրկնակի մուտացիա
Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի արտասովոր՝ կրկնակի մուտացիա, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Այժմ մասնագետները ստուգում են, թե որքան վարակիչ է այս շտամը և որքանով է կայուն պատվաստանյութերի դեմ։
COVID-19-ի նոր տարբերակը հայտնաբերվել է ավելի քան 200 նմուշներում։
Իսկ ընդհանուր առմամբ, աշխարհում մինչև օրս հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 125 միլիոնը։ Վիրուսը 2 միլիոն 700 հազարից ավելի մարդու կյանք է խլել։ Worldometers կայքի տվյալների համաձայն՝ հիվանդացության և մահացության թվով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն։ Այնտեղ կորոնավիրուսով հիվանդացել է ավելի քան 30 միլիոն մարդ։
ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան և Հնդկաստանը՝ համապատասխանաբար 12 և 11 միլիոն դեպքերով։
Կորոնավիրուսով հիվադացածների թվով 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ 4-ական միլիոն դեպքով։
Նմանատիպ նյութեր