Հնդկաստանում COVID-հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր

Աշխարհ 10.04.2021   09:19   64

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Հնդկաստանի Նագպուր քաղաքում հրդեհ է բռնկվել կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող հիվանդանոցում։

Հիվանդանոցի աշխատակիցներին հաջողվել է փրկել վերակենդանացման բաժանմունքում գտնվող 6 ծանր հիվանդի, ևս 4-ը մահացել են շնչահեղձությունից։ 

Հրդեհը բռնկվել է բուհաստատության առաջին հարկում, այնուհետև տարածվել երկրորդ հարկ, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։ Այդ պահին այնտեղ 10 հիվանդ է եղել։

Ընդհանուր առմամբ բուժհաստատությունից փրկվել է 27 մարդ, որոնց ուղարկել են քաղաքի այլ հիվանդանոցներ։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb