Հնդկաստանում COVID-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է ինը միլիոնը

Աշխարհ 20.11.2020   15:00   31

Հնդիկ բժիշկները, ըստ նախօրյակին անցկացված թեստերի արդյունքների, հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 45,8 հազար դեպք. դրանով իսկ Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոնը:

Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 11,7 միլիոն մարդու մոտ:

Վերջին տվյալների համաձայն, ավելի քան 8,4 մլն մարդ Հնդկաստանում կորոնավիրուսից հետո ապաքինվել Է: Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 1,1 միլիոն թեստերի արդյունքներով, բուժաշխատողները հայտնաբերել են 44 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը:

47 օրվա ընթացքում այն մարդկանց թիվը, որոնց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի ակտիվ ձև, գերազանցել է այդ ժամանակաշրջանում ապաքինվածների թիվը, բուժաշխատողների տվյալների համաձայն, ընդամենը հիվանդանոցներում և բժշկական կենտրոններում բուժումը շարունակում Է 443 հազարից ավելի մարդ: Անցած օրվա ընթացքում այդ թիվը գերազանցել է 491-ը:

Մահացածների թիվը գերազանցել է 132 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել է 584 մարդ:


 Պիտակներ
         Հնդկաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb