Հնդկաստանում 24 ժամում հայտնաբերվել է Covid-19-ի 300 հազարից ավելի նոր դեպք

Աշխարհ 22.04.2021   16:00   81

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ընդամենը 4 օրում ավելացել են 1 միլիոնով, հաղորդում է The Guardian պարբերականը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Հնդկաստանում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 314 835 նոր դեպք։

Հնդկաստանի հյուսիսում, այդ թվում՝ մայրաքաղաքում գտնվող հիվանդանոցները հայտարարել են, որ հիվանդներին անհրաժեշտ թթվածինը գրեթե սպառվել է։ Հիվանդանոցների մեծ մասում չկան ազատ մահճակալներ։ Բժիշկները հիվանդներին խորհուրդ են տվել մնալ տանը։

Հնդկաստանում մինչև օրս հաստատվել է կորոնավիրուսի գրեթե 16 միլիոն դեպք։

Ըստ Worldometers կայքի՝ COVID-19-ի դեպքերի և վիրուսից մահացածների թվով առաջին հորիզոնականը զբաղեցում է ԱՄՆ-ն։ Այնտեղ հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 32 միլիոն դեպք, կես միլիոնից ավելի մարդ մահացել է։

Իսկ ընդհանուր առմամբ, աշխարհում մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 144 միլիոն մարդու մոտ, որոնցից գրեթե 123 միլիոնը բուժվել է, 3 միլիոնից ավելին՝ մահացել։


 Պիտակներ
         Հնդկաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb